Главная » Статьи » Տղաների համար

ԽՈՅ (մարտ 21 - ապրիլ 20)
բնավորությունը
Ուժի եւ կապրիզների անընդհատ ձգվող շարանի նշան է: Հավերժ ցանկություն` լինել բոլորից առաջ: Կենդանի, աշխույժ եւ անհավասար "խասյաթի" մարդիկ, տաքարյուն եւ կրքոտ խառնվածքով, բայց զուսպ պահվածքով, սիրում են հաճույքներ եւ չափազանց ինքնիշխան են: Շատ ջանասեր են, սիրում են գիտությունը, փիլիսոփայությունը,արվեստը եւ ընդհանրապես առաջընթացի ու գործողությունների ջատագով մարդիկ են: Սովորույթ ունեն փոքր-ինչ չափազանցնել երեւույթները եւ անգիտակցորեն սուտ-սուտ բաներ ասել: Չունեն ոչ զգուշության զգացում, ոչ սառը դատողություն, ոչ էլ հստակ մշակված կյանքի ուղի: Ապրում են առաջին հերթին իմպուլսներով, իղձերով, ամենը եւ ամենքին ղեկավարելու բուռն ցանկությամբ, ինչը միշտ չէ, որ հաջողություն է բերում: Խառնվածքով հիմնականում Խոլերիկներ են:

մասնագիտությունը
Ձեռներեցներ են, հյուրանոցների եւ ռեստորանների մենեջերներ, մարդիկ, ում հետաքրքրում են առեւտրային գործարքները, ինչպես նաեւ հնագետներ, դերասաններ, երգիչներ:

հաջողությունները
Հաճախակի փոփոխություններ, անհանգիստ երիտասարդություն: Տիրապետում են կարիերայի առաջընթաց ունենալու համար բոլոր անհրաժեշտ հատկանիշներին: Նրանց կարող է խանգարել չափից դուրս համոզվածությունը սեփական արարքների եւ մտքերի մեջ: Գործնական եւ հաշվենկատ մտածելակերպը ստեղծում են նրանց համար ձեռնտու կապեր, որին էլ նրանք պարտավոր են իրենց հաջողություններով:

ամուսնությունը
Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Առյուծի կամ Աղեղնավորի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Խեցգետնի կամ Այծեղջյուրի համաստեղության ներքո:

սիրային կյանքը

Սիրո մեջ ինքնահավան եւ փոփոխական են: Տղամարդիկ հատկապես խանդագին են պահպանում իրենց ազատությունը եւ ինքնիշխանությունը: Կանայք սեթեւեթելու մասնագետներ են, միեւնույն ժամանակ լուրջ, ավելի հաճախ են գտնում անձնական երջանկություն, քան տղամարդիկ:

բարեհաջող են

Օրերը- կիրակի, թվերը-յոթ, գույները- երկնագույն եւ մանուշակագույն, ծաղիկները-նարցիս, մանուշակ եւ վասիլյոկ, թալիսման քարերը-ակվամարին եւ ալմաստ:
Категория: Տղաների համար | Добавил: Vlad (23.06.2012)
Просмотров: 746 | Комментарии: 2 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]