Главная » Статьи » Տղաների համար

ԽԵՑԳԵՏԻՆ (հունիս 22 - հուլիս 22)
բնավորությունը
Զգացմունքները իշխում են խելքի վրա, հարուստ երեւակայություն, մեծ հակում դեպի ճանապարհորդություն: Սիրում են փոփոխություններ: Չնայած այդ ամենին, կապված են տան հետ, պահպանում են հին սովորույթները: Բարեհամբույր, համակրելի, մեղմ, համբերատար բնավորություն ունեն: Մայրական խնամակալություն, հոգածություն են դրսեւորում սիրելիների նկատմամբ: Նեղացկոտ են, բայց շուտ են ներում վիրավորանքը: Տառապում են մարդկային սառը վերաբերմունքից: Չեն կարող յոլա գնալ առանց սիրո եւ քնքշանքի: Կարեկցում են այլոց դժբախտությանը եւ պատրաստ են օգնել: Երազկոտ են եւ հակված մելանխոլիկ վիճակների: Երաժշտական հակումներ են դրսեւորում: Նրբանկատությունը եւ նման այլ արժանիքները կարող են հետագայում կատարելագործվել: Խառնվածքով հիմնականում Ֆլեգմատիկներ են:

մասնագիտությունը
Ծովայիններ, թափառաշրջիկներ, հետազոտողներ, ուսուցիչներ, պաշտոնյաներ, պատմաբաններ, այգեգործներ: Բարենպաստ են բոլոր այն մասնագիտությունները, ուր պահանջվում է հասարակության հետ կապեր հաստատել:

հաջողությունները
Երիտասարդ տարիներին շատ են անհանգստությունները եւ ինտրիգները: Հաճախակի փոփոխութուններ, հիմնականում` հանկարծակի: Բախումներ հաստատությունների, հիմնարկների հետ: Դժվարությամբ ձեռք բերված հավասարակշռությունը խանգարում է ունենալ հաջողություններ: Անհրաժեշտ է ձգտել հարատեւության, ինչը պահանջում է առավել ինքնավստահություն եւ բարոյական ուժ:

ամուսնությունը
Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Ձկների կամ Կարիճի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Կշեռքի կամ Խոյի համաստեղության ներքո:

սիրային կյանքը
Հակվածություն ավելի շուտ դեպի անէական, այլ ոչ թե զգացական սեր: Սիրային գործերում ունենում են ուժեղ զգացմունքներ: Սիրո առարկային հավատարիմ եւ կապված են լինում: Ընդունակ են վեհանձ քայլերի: Սակայն կտրուկ պատահարի ժամանակ կտրուկ փոփոխություններ կարող են արձանագրվել:

բարեհաջող են
Օրերը- երկուշաբթի, թվերը-հինգ, գույները- արծաթագույն, սպիտակ, ծովի գույներ, կապտավուն երանգներ, ծաղիկները-ջրային լիլիաներ, թալիսման քարերը-զմրուխտ, լուսնաքար, սեւ օնիքս:
Категория: Տղաների համար | Добавил: Vlad (23.06.2012)
Просмотров: 875 | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]