Главная » Статьи » Տղաների համար

ԿԱՐԻՃ (հոկտեմբեր 24 - նոյեմբեր 22)
   բնավորությունը
Ուժեղ կամքով եւ անկախության զգացումով, կրքոտ եւ հեշտորեն գրգռվող: Չնայած թվացյալ սառնությանը, չորությանը, մեղմասիրտ են: Սկզբում անվստահություն են ցուցաբերում եւ զուսպ են: Ընդհանուր առմամբ ինքնատիպ են, հետաքրքիր բնավորությամբ, շատ խնդրահարույց են: Հաճախ ենթարկվում են մութ ուժերի կամքին, զբաղվում միստիկայով, կախարդությամբ եւ մետաֆիզիկայով:Մշտական պայքար ստորին եւ վերին գաղափարների մեջ: Մի կողմից ատելություն, ոխի զգացում, դաժանությւոն, չարություն, մեկ այլ կողմից` բարձր իդեալիստական մտքեր, ձգտում դեպի առաջընթաց, հոգեկան աշպարհի ձեւավորում: Գիտելիքների նկատմամբ ծարավը, համառությունը նպատակին հասնելու համար, վճռողականությունը եւ անվախությունը նրանց գրավիչ մարդ է դարձնում: Սակայն հոգու խորքում նրանք միշտ կոնֆլիկտ են ունենում: Խառնվածքով հիմնականում Ֆլեգմատիկներ են:

մասնագիտությունը
Բժիշկ-վիրաբույժներ, ատամնաբույժներ, զինվորականներ, բարեփոխումների իրականացնողներ, որոշակի ուղղվածություն ունեցող գրողներ:

հաջողությունները
Երիտասարդ ժամանակ դրության փոփոխումներ, ալեկոծություններ, քանի դեռ չի ձեւավորվել եւ ամրացել բնավորությունը: Հաջողությունները հիմնականում այցելում են 30 տարին բոլորելուց հետո:Սկսում են շահել ամուսնությունից հետո: Պատվասիրության օգնությամբ հասնում են իրենց նպատակին:

ամուսնությունը
Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Խեցգետնի կամ Ձկների նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Ջրհոսի կամ Առյուծի համաստեղության ներքո:

սիրային կյանքը
Ուժեղ կիրք եւ զգացմունքայնություն, դրա հետ մեկտեղ պատրաստակամություն զոհողությունների գնալ: Հաճախակի սիրած մարդուն կորցնելու դեպքեր:

բարեհաջող են
Օրերը- երեքշաբթի, թվերը-ինը, գույները- մուգ կարմիր, ծաղիկները-վերեսկ, թալիսման քարերը- տոպազ եւ մալախիտ:
Категория: Տղաների համար | Добавил: Vlad (23.06.2012)
Просмотров: 1423 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]