Главная » Статьи » Տղաների համար

ՁԿՆԵՐ (փետրվար 21 - մարտ 20)
բնավորությունը
Փափուկ, հանդուրժող, այլոց ազդեցությանը ենթարկվող, թույլ կամքով, անընդհատ խուսափող կոնկրետ, պարզ հարցադրումներից: Շատ զգայուն, համբերատար, կհետեւեն ամենքին, ով ունի ուժեղ կամք, չեն կարողանում արտահայել իրենց "ես"-ը: Ունեն վառ արտահայտված հակվածություն դեպի արվեստը, երաժշտությունը եւ միստիկ մտածելակերպը: Բազմակողմանի մարդիկ են, վառ երեւակայության եւ երազկոտության տեր: Թուլություն ունեն դեպի թույներն ու թմրանյութերը, երիտասարդ հասակում հեշտությամբ են շեղվում ճիշտ ուղուց: Ընդհանուր առումով, վստահություն չներշնչող մարդիկ են, ծառայում են եւ Ձեզ, եւ այլոց: Հակում ունեն դեպի գեղեցկությունը եւ գեղագիտությունը, եւ դրանով վարձատրում են իրենց կյանքի շատ հիասթափությունների համար: Այս նշանի տակ ծնվածների մոտ առկա է կրոնական հակվածություն: Խառնվածքով հիմնականում Ֆլեգմատիկներ են:

մասնագիտությունը
Նկարիչներ, երաժիշտներ են: Հոգեւորականներ, արտիստիկ խառնվածքով մարդիկ, ռոմանտիկ ծովայիններ, նաեւ բանտերում, հոգեբուժարաններում, վերադաստիարակչական հիմնարկներում ծառայողներ, կուսակրոններ: Եթե աշխատում են հյուրանոցներում կամ ռեստորաններում, խորհուրդ ենք տալիս չչարաշահել սպիրտային խմիչքները:

հաջողությունները
Հաճախակի է նկատվում շատ դժվարին կյանքի ուղի` լեցուն անհաջողություններով:Հաճախ մնում են ստվերում, եթե որեւէ ուժեղ ձեռք նրանց առաջ չտանի: Կարող են հասնել հաջողությունների, եթե ժամանակին նկատվի նրանց տաղանդը: Հարկավոր է խուսափել անհաջող ընկերակցություններից:

ամուսնությունը
Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Խեցգետնի կամ Կարիճի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Աղեղնավորի կամ Երկվորյակի համաստեղության ներքո:

սիրային կյանքը
Բնավորության յուրահատուկ գծերի չարաշահման դեպքում անընդհատ կունենաք անհաջողություններ սիրային գործերում: Ձեզ շատ կխանգարեն թշնամիները եւ բամբասկոտները: Այս նշանի կանայք ավելի հաճախ են երջանիկ լինում անձնական կյանքում, քան տղամարդիկ:

բարեհաջող են
Օրերը- երկուշաբթի եւ հինգշաբթի, թվերը-տասնմեկ, գույները- կապույտ եւ լիլիանման երանգները, ծաղիկները-անմոռուկ, ձնծաղիկ եւ ջրային լիլիա, թալիսման քարերը-լուսնաքար եւ քրեզոլիտ:
Категория: Տղաների համար | Добавил: Vlad (23.06.2012)
Просмотров: 1208 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]