Главная » Статьи » Տղաների համար

ՑՈւԼ (ապրիլ 21 - մայիս 20)
բնավորությունը
Ռեալիստներ են, աշխատավայրում համբերատար եւ ջանասեր, հավատարիմ են ընկերներին: Նյութապաշտ են, գիտակցում են փողի, սեփականության դերն ու նշանակությունը: Գործնական, բարեխիղճ, հաճախ համառությամբ, ինքնակամությամբ աչքի ընկնող մարդիկ են: Եթե նա իր ուղեղում որեւէ գաղափար է մեխում , այլեւս ոչ ոք ի զորու չէ նրան հակառակը համոզել: Երբեմն խանդոտ են, կասկածամիտ եւ անվսահությամբ են վերաբերվում ուրիշներին: Վիրավորանքները չի մոռանում: Այս բնավորության տեր մարդիկ լինում են ծույլ, սիրում հաճույքներ: Չնայած նրանց դժվար է դուրս հանել հավասարակշռությունից, սակայն մեկ անգամ 'տեղահանվելուց' հետո դժվար են հանդարտվում, խաղաղվում: Տրամադրել նրանց դեպի հոգեկան արժեքները բավականին դժվար է, քանի որ նրանց մոտ ամեն ինչ որոշվում է գործնական տարբերակով: Արվեստի նկատմամբ հակումն առանձնապես մեծ չէ: Նրանց կարելի է հանդիպել երաժշտության աշխարհում: Խառնվածքով հիմնականում Մելանխոլիկներ են:

մասնագիտությունը
Այգեգործներ եւ հողագործներ, հյուրանոցների կառավարիչներ, նորաձեւ հագուստների կամ արտադրական ապրանքների վաճառողներ: Արվեստի բնագավառում երաժիշտներ, երգիչներ են:

հաջողությունները
Երիտասարդությունը վայելելուց հետո վեր է հասնում ապահով կյանքը` լի վայելքներով եւ բարեկեցությամբ: Գործնական քայլերը նպաստում են կայուն կապերի հաստատմանը:

ամուսնությունը
Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Այծեղջյուրի կամ Կույսի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Առյուծի կամ Ջրհոսի համաստեղության ներքո:

սիրային կյանքը
Սիրո մեջ հաստատուն եւ դրական մարդիկ են: Հաճախ սիրային կապերը վատ ընթացք են ունենում, խափանվում երրորդ դեմքի պատճառով եւ ավարտվում դատական գործերով:

բարեհաջող են
Օրերը- ուրբաթ, թվերը-վեց, գույները- երկնագույն եւ կանաչ, ծաղիկները-յասաման, թալիսման քարերը-զմրուխտ, մոզախատ:
Категория: Տղաների համար | Добавил: Vlad (23.06.2012)
Просмотров: 1667 | Рейтинг: 2.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]