Главная » Статьи » Տղաների համար

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (դեկտեմբեր 22 - հունվար 21)
    բնավորությունը
Կամքի մեծ ուժ, դժվարությամբ են ենթարկվում: Մեծահոգի են, լեցուն վեհանձնությամբ, ինքնավստահ են, հպարտ եւ առնական: Իշխանատենչ են, պահանջկոտ, բծախնդրության աստիճանի:Ակնհայտ հակվածություն դեպի մեծամտությունը եւ շքեղությունը: Հաճույքով ծառայում են վեհ գաղափարների: Չեն խուսափում բռնանալ այլոց կամքի, ցանկությունների վրա: Կարող են լինել կտրուկ եւ բռնկուն: Որպես թշնամի բավական մեծահոգի են: Խնամակալ են բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը եւ ենթարկվում են: Սիրում են լավ կյանքը, հաճույքները, սպորտը, բարսկի հակվածություններով: Հաջողությամբ համատեղում են զոհողության գնալու ունակությունը` սեփական 'ես'-ի մասին երբեք չմոռանալով: Խառնվածքով հիմնականում Խոլերիկներ են:

մասնագիտությունը
Բոլոր մասնագիտությունները, որտեղ անհրաժեշտ է հրամաններ արձակել, կառավարել, կազմակերպել: Նրանց գործունեության հարուստ դաշտն է քաղաքականությունը, խոշոր ձեռնարկությունները, զինվորական ծառայությունը: Տաղանդավոր են, արվեստի բոլոր բնագավառների հանդեպ ակնհայտ հակվածություն ունեն:

հաջողությունները
Հիմնականում հաջողությունների հասնելու մեծ պոտենցիալ ունեն: Մեծ համառություն են ցուցաբերում նպատակին հասնելու համար: Ձեռք բերված հաջողությունների համար պարտական են միայն իրենց: Սերը դեպի ընտանիքը եւ երեխաները խթանում են հաջողությունը եւ բարեբախտությունը: Ցնծում են թշնամիների վրա:

ամուսնությունը
Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Խոյի կամ Աղեղնավորի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Ցուլի կամ Կարիճի համաստեղության ներքո:

սիրային կյանքը
Դրական տրամադրվածությունը կամ հակակրանքը հակառակ սեռի նկատմամբ դրսեւորվում են նմանակերպ: Ի զորու են ուժգնորեն ատել մարդուն:

բարեհաջող են
Օրերը- կիրակի, թվերը-մեկ, գույները- նարնջագույն, բաց դեղին, ծաղիկները-քրիզանթեմ, թալիսման քարերը-ռուբին եւ ալմաստ:
Категория: Տղաների համար | Добавил: Vlad (23.06.2012)
Просмотров: 1167 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]