Главная » Статьи » Տղաների համար |
ԱՌՅՈւԾ (հուլիս 23 - օգոստոս 23)
Բնավորությունը Լուրջ, աշխատասեր, զսպված, համառ նպատակին հասնելու գործում: Քնքշանքը քիչ է: Հպարտ, անհավատորեն շրջապատին վերաբերվող, փակ մարդ: Սառը դատողությանտեր, խիստ դատող, առանց բարեսրտության: Հեշտորեն է մոռանում եւ ներում վիրավորանքները: Գնահատում է փողերը եւ ընդհանրապես, նյութական արժեքները: Շատ ուշադրություն է դարձնում արտաքինին: Իր հիմքով նյութապաշտ է, կարող է լինել փիլիսոփա, սրամիտ մարդ: Միշտ առկա է եսասիրական տարր: Հոռետես եւ փնթփնթան, սիրում է միայնությունը: Շատ մաքրասեր է: Խառնվածքով հիմնականում Սանգվինիկներ են: Մասնագիտությունը Գյուղացի, ագրոնոմ, լեռներում աշխատող: Այգեգործ, քաղաքական գործիչ, գիտնական, մարդ, ով զբաղվում է ծանր ֆիզիկական աշխատանքով: Հաջողությունները Կյանքի ուղին լի է անհանգստություններով եւ աշխատանքներով: Խոչընդոտներ շատ կան նրա վրա: Հիվանդություններ, սակայն շնորհիվ դիմացկունությանն ու համառությանը դիմակայում են, վերջնական արդյունքը հաջող է լինում: Ամուսնությունը Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Կույսի կամ Ցուլի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Կշեռքի կամ Խոյի համաստեղության ներքո: Սիրային կյանքը Շատ հակասություններ: Հիմնականում սիրված չէ սեփական սառնության պատճառով: Ամուսնությունը հիմնականում հիմնված է նյութական հիմքերի վրա, քան զգացմունքների: Զգացմունքայնությունն ավելի շուտ ունենում է այլասերված եւ անառողջ երանգներ: Բարեհաջող են Օրերը- շաբաթ, թվերը-երեք, գույները- սեւ, մուգ կանաչ, ծաղիկները-սեւ կակաչ, թալիսման քարերը-լուսնաքար, սպիտակ օնիքս: | |
Просмотров: 586 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |